News

...

Հատուկ հանդիպում Բելառուսի հայ համայնքի հետ 31.10.2016

2016թ. հոկտեմբերի 31-ին Մինսկում «Հանրային դիվանագիտության դպրոցը» հանդիպում ունեցավ Բելառուսի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Կարեն Մուրադյանի, հայկական թերթի խմբագիր Դիանա Շիբկովսկայայի և հայ երիտասարդության հետ: Հանդիպման շրջանակներում դպրոցի ղեկավարն անցկացրեց վարպետության դաս` միաժամանակ ներկայացնելով դպրոցի դերը, նպատակները, հետագա անելիքներն ու աշխատանքները: 
Համայնքի ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը Մինսկում «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնաճյուղը բացելու գործընթացին աջակցելու և հետագայում համագործակցելու համար:





Կարեն Մուրադյանը խոսեց համայնքի նպատակների, Բելառուսի հայերին համախմբելու և հայկական ինքնությունը պահպանելու նրա անգնահատելի գործունեության մասին: Նա նշեց, որ հայերը մեծ դեր ունեն Բելառուսի տնտեսական, հասարակական, մշակութային բնագավառներում, և այն, որ արդեն իսկ 2006թ. գործում է հայկական կիրակնօրյա դպրոցը՝ մոտ 150 աշակերտներով, իսկ ներկայումս համայնքը քննարկումներ է անցկացնում Մինսկի իշխանությունների հետ հայկական եկեղեցի կառուցելու շուրջ: 
Հայ համայնքի երիտասարդների հետ հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.