News

...

«Նեյրոմարքեթինգ» Լիլիթ Ճուղուրյան 07.12.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» երկրորդ խմբում հերթական վարպետաց դասը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարեց Ակադեմիքս Թիմ (Akademix Team) բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Ճուղուրյանը, ով ներկայացրեց «Նեյրոմարքեթինգ» թեման: 
Հանդիպման առաջին հատվածում փորձագետը մասնակիցներին տրամադրեց գիտելիքներ նեյրոմարքեթինգի էության, կիրառման անհրաժեշտության, տեսության զարգացման պատմական ակնարկի վերաբերյալ:

Հանդիպման երկրորդ հատվածում պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ փորձագետը ներկայացրեց նեյրոմարքեթինգային հետազոտությունների հիմնական տեսակները, առանձնահատկությունները, նեյրոմարքեթինգի կիրառման ոլորտները: Միջազգային բրենդերի իրավիճակային դեպքերի և մարքեթինգային վերլուծությունների միջոցով մասնակիցները ծանոթացան “Eye tracking” սարքերի և նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին: 
Վարպետաց դասի վերջում գործնական խնդիրների հիման վրա վերլուծվեցին տպագիր գովազդային նյութերի, արտաքին գովազդի, կորպորատիվ կոմերցիոն հոլովակների իրավիճակային դեպքեր՝ համաձայն գովազդի պատրաստման և գնահատման կանոնների:

Դասընթացը, կրելով ինտերակտիվ բնույթ, հնարավորություն ընձեռեց հասարակական և գործարար ոլորտում գործող մասնակիցներին արժեքավոր գիտելիքներ և հմություններ ձեռք բերել նեյրոմարքեթինգի վերաբերյակ, իսկ պրակտիկ ներկայացումը թույլ տվեց անմիջապես տեղում՝ հանդիպման ավարտին, փորձագետի օգնությամբ գնահատելու, վերլուծելու և մշակելու «գովազդային նյութեր» զուգահեռ ստանալով ճշգրտումներ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.