News

...

Հատուկ հանդիպում Եվրասիական ինտեգրման թեմայով Արամ Սաֆարյան 09.11.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» շարունակաբար կազմակերպվում են հատուկ հանդիպումներ դպրոցի ունկնդիրների համար: Հերթական հանդիպման հյուրն էր հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Հանդիպման շրջանակներում քննարվեցին Եվրասիական ինտեգրամանն առնչվող հարցեր:
Բանախոսը նախ խոսեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության մասին՝ նշելով, որ կենտրոնն ավելի վաղ է սկսել զբաղվել եվրասիական իննտեգրացիոն գործընթացների հնարավոր հեռանկարների և հնարավորությունների ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, քան Հայաստանի Հանրապետությունը՝ պաշտոնապես: «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը, որի մեջ ներառված են Հայաստանի առաջատար քաղաքագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ և հասարակագետներ, 2013 թ. հուլիս ամսին հրավեր է ստացել մասնակցել մեծամասշտաբ հետազոտության՝ «Հայաստանը և Մաքսային միությունը, ինտեգրացիայի տնտեսական ազդեցությունը», որը ֆինանսավորվում էր Եվրասիական զարգացման բանկի կողմից: Աշխատանքային խմբի մեջ, որը ղեկավարել է Աղասի Թավադյանը, ներառված են եղել 13 առաջատար մասնագետներ:
Ըստ Արամ Սաֆարյանի, մեր օրերի հատկանշական գծերից է Եվրասիական տարածքում ընթացող ինտեգրման գործընթացների ուսումնասիրությունը, որպեսզի կարողանանք հասկանալ և գնահատել, թե ինչպիսին է լինելու մեր հետագա ներգրավումն այդ գործընթացներում և մեր հասարակությանն այսօր հուզում է այն հարցը, թե ինչ փոխհարաբերության մեջ են գտնվելու արդեն ծավալվող Եվրոպական ինտեգրացիայի և կամաց-կամաց թափ հավաքող Եվրասիական ինտեգրացիայի գործընթացները: Արդիական են նաև Եվրասիական ինտեգրացիայի արդյունավետությանն առնչվող հարցերը, քանզի, ըստ վերլուծաբանի, փորձ է արվում անվստահության մթնոլորտ ստեղծել այս ողջ գործընթացի նկատմամբ, ինչը, բնականաբար, արդարացված չէ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.