News

...

Հայ ազգային ինքնությունը Լիա Ավետիսյան 29.11.2016

«Հանրային դիվանագիտության դպրոցում» «Հայ ազգային ինքնություն» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երրորդ և չորրորդ խմբերի մասնակիցների  համար անցկացվեց նոյեմների 29-ին: Վարպետաց դասը վարում էր գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը: 
Բանախոսը դասախոսությունը սկսեց շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ հայ ժողովուրդը հին մշակույթի և քաղաքակրթության տեր է. հայոց լեզուն ունի բազմադարյա պատմություն: Լիա Ավետիսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև հայրեններին՝ որպես ազգային պոեզիայի հնագույն տեսակ:


Փորձագետը կոչ արեց գրագետ լինել ազգային մշակույթին վերաբերող հարցերում՝ առանձնահատուկ կարևորություն տալով ազգային կենցաղավարությանը՝ որպես ազգային հատկանիշ առանձնացնելով հյուրասիրությունը: Հատուկ ուշադրության են արժանի նաև ծնող-երեխա հարաբերությունները, հայ ընտանիքի մոդելը, ամրությունն ու ջերմությունը: 
Բանախոսն անդրադարձավ նաև քրիստոնեությանը, իսլամին, աթեիզմին: Որպես աթեիզմի բացասական կողմ նշվեց այն, որ, ըստ աթեիստների, չկա նախնական ծրագիր և ամեն բան պատահական է: 
Ըստ Լիա Ավետիսյանի, մարդու համար անքննելի են հայրը, մայրը, երկիրն ու ազգը, և հայն իրավունք չունի քննադատելու հայ ժողովրդին:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.