News

...

«Ազդեցության տեխնիկաներ» Արման Բոշյան 07.12.2016

Առաջին կուրսի չորրորդ խմբում «Ազդեցության տեխնիկաներ» թեմայով վարպետաց դասն անցկացվեց դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Վարպետաց դասը վարում էր «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը: 
Չորրորդ խմբում անցկացված «Ազդեցության տեխնիկաներ» դասն իրապես ընդգրկում էր հարցերի ամենալայն շրջանակ՝ հասարակության վրա ազդելու միջոցներից, հիմնական տեխնիկաներից մինչև ոչ բռնի միջոցներով կառավարում: Կառավարման տեսություն ու ոչ կառուցվածքային կառավարում, ԶԼՄ-ներ, հավաքական գիտակցություն և կանանց դերակատարությունը ոչ կառուցվածքային կառավարման գործընթացում (կինը համարվում է հասարակությնա ոչ կառուցվածքային կառավարման հիմքը, քանզի յուրաքանչյուր տղամարդ ոչ կառուցվածքային պլանում կախում ունի կինոջից). այս թեմաներն էին ընկած վարպետաց դասի հիմքում:

Ըստ բանախոսի, հասարակության մեջ կարելի է նախ առանձնացնել առաջնորդների (95%), ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն (5%) և այս երու խմբերից զատ՝ ինքնուրույն գործող մարդկանց: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակության վրա ազդելու ամենալավ ձևը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումն է, իսկ կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ: 
Հասարակության հավաքական գիտակցությունը բաղկացած է մի քանի մասերից՝ «ես», «էթնիկ գիտակցություն», «քաղաքակրթական գիտակցություն» և, ի վերջո, «համամարդկային գիտակցություն», իսկ հավաքական գիտակցությունը համապատասխանաբար՝ «ես», «խումբ», «հասարակություն» և «մասսայական գիտակցություն»: 
Հանդիպման վերջում բանախոսը ներկայացրեց ացդեցության որոշ օրինակներ՝ դիտարկելով նույն երևույթը տարբեր ժամանակահատվածներում և նույն ժողովրդի տարբեր խմբերի վրա: 
Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում, իսկ մասնակիցները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.