News

...

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի թեմայով վարպետաց դաս-քննարկում

«Հանրային դիվանագիտության դպրոցում» սույն տարվա նոյեմբերի 28-ին կազմակերպվել էր հատուկ հանդիպում: Հանդիպման շրջանակներում որպես փորձագետ ներգրավված էին Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը և Հայկ Այվազյանը: Հանդիման նպատակն էր քննարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, վեր հանել առկա թերություններն ու խնդիրները: Օրենքը կազմում է համակարգ` Ստամբուլյան կոնվենցիայի, այսպես կոչված բռնության մասին օրենքի և ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների: 
Գոյություն չունի որևէ երկիր, որտեղ նման օրենքները ընդունումը բերել է դրական արդյունքի, սակայն ԵՄ-ը շարունակում է հովանավորել ՀՀ-ում նման օրենքների ընդունումը:


Հանդիպման անմիջապես հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հայատարարություն տեղադրվեց, ըստ որի. «Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ հասարակության տարբեր շերտերում առկա մտահոգությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջիկայում կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում»: 
Այսինքն, ՀՀ Արդարադատության նախարարությունն առժամկետ ետ է կանչել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով հասարակական մտահոգությունը: Հանրային դիվանագիտության դպրոցում այս թեմայով քննարկումներ հետագայում ևս կկազմակերպվեն:





Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.