News

...

Հանրային դիվանագիտության դպրոցի մասնակիցները Երիտասարդ հայրենակիցների միջազգային համաժողովում

2016 թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում անցկացվեց «Երիտասարդ հայրենակիցների միջազգային համաժողովը»` կրթական սեմինար երիտասարդական դիվանագիտության մասին, որին մասնակցեցին «Հանային դիվանագիտության դպրոցի» աշխատակիցներ, գլխավոր տնօրենի օգնական Արթուր Հովհաննիսյանը և հասարակության հետ կապերի բաժնի համակարգող Մարիամ Հարությունյանը: Միջոցառման բացումը տեղի ունեցավ Զուրաբ Ծերեթելիի անվան արվեստի պատկերասրահում: Ելույթով հանդես եկան Գրիգորի Պետուշկովը, Ռուսական ուսանող փրկարարների կորպուսի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ Էլիզաբետ Մոսկովկինա, Ռուսաստանի Պետդումայի Դաշնային խորհրդին կից Երիտասարդական խորհրդարանի փոխնախագահ Ելենա Երակինան և այլք:


Համաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրեր «Եվրասիական տարածաշրջանի երիտասարդություն» թեմայով` փորձելով գտնել հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար: Մասնակիցների խնդիրն էր ստեղծել, մշակել և ներկայացնել ընդհանուր տեղեկատվական, մշակութային և կրթական ցանցի ծրագիր երիտասարդության համար, որը նաև հետագայում կհանդիսանա միասնական ցանց միմյանց հետ շփումը շարունակելու համար: 
Միջոցառումն իրականացվեց Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության, Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության, Միջազգային երիտասարդական կենտրոնի, «Ռուսական աշխարհի» և Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանի աջակցությամբ:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.