News

...

«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում», Մաս 1, 13.12.2016


2016 թ. դեկտեմբերի 13-ին Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի չորրորդ խմբում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի առաջին մասը: Վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը:
Մարդկային ռեսուրսների կառավարման ավանդական մոտեցումները, որոնք դեռևս օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արդեն «հնացել» են, առաջընթաց ապահովել այդ մոդելի հիման վրա գրեթե անհնարին է։ Այդ է պատճառը, որ դրանք իրենց տեղը զիջել ավելի բարդ ու փոխկապակցված մոդելների։


Մարդկային ռեսուրսների ռազամավարական կառավարումը լիովին տարբերվում է ՄՌ կառավարումից, այն ավելի խորքային է, հիմնավոր ու փոխկապակցված։ Փորձագետը նաև մասնակիցներին տրամադրեց այս երկու մոդելների սխեմաները, մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն վերլուծել դրանք ու համեմատել միմյանց հետ։
Բանախոսը ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոդելը, որը և ընկած է դպրոցի աշխատանքների հիմքում: Այդ մոդելի հիմքում խմբերի համագործակցությունն է խմբերի, ենթախմբերի ձևաչափով, ինչը ապահովում է առավել արդյունավետ և համակարգված աշխատանքը։


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.