News

...

Մշակութային դիվանագիտություն Առաջին կուրս Չորրորդ խոււմբ 17.01.2017

Հունվարի 17-ին Հանրային դիվանագության դպրոցի առաջին կուրսի չորրորդ խմբում անցկացվեց «Մշակութային դիվանագիտություն» թեմայով հերթական վարպետաց դասը` դպրոցի ղեկավար և փորձագետ Տիգրան Շադունցի մասնակցությամբ:
Վարպետաց դասը բաղկացած էր երկու մասից: Վարպետաց դասի առաջին մասում խմբի մասնակիցները ծանոթացան մշակութային դիվանագիտության հիմնական տարրերին և դրա զարգացմանը նպաստող որոշ նշանավոր կրթական ինստիտուտներին: Քննարկում սկսվեց արժեհամակարգի, պատմության, կրոնի և լեզվի մասին, որոնք էլ դիտարկվեցին իբրև մշակութային դիվանագիտության կարևորագույն բաղկացուցիչներ:

Տեսական նյութը ի մի բերելու և մշակութային դիվանագիտության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով դասի երկրորդ հատվածում մասնակիցներին տրվեց հատուկ առաջադրանք: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի: Յուրաքանչյուրի առջև դրվեց խնդիր` ուսումնասիրել մյուս խմբի անդամների արժեհամակարգային առանձնահատկությունները և, հիմնվելով արված ուսումնասիրության վրա, մշակել նրանց վրա ազդեցություն գործելու առավել արդյունավետ ռազմավարություն: Արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում, և խմբի մասնակիցները հնարավորություն ստացան կիրառելու մշակութային դիվանագիտությանը վերաբերող որոշ հետաքրքիր հնարքներ :


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.