News

...

Ալեքսանդր Վասիլև Կիրառական սոցիոլոգիա և ընտրական գործընթացներ 19.01.2017

Հանրային դիվանագիտության դպրոցում հունվարի 19-ին անցկացվեց հատուկ վարպետաց դասը, որը վարում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը: Վարպետաց դասի թեման Կիրառական սոցիոլոգիան էր, որով փորձագետը զբաղվել է մի քանի տարի: Նշվեց, որ Հայաստանում շատ քիչ մասնագետներ կան այս ոլորտում, ովքեր զբաղվում են ընտրություններով: Սոցիոլոգիայի երկու տեսակ կա՝ տեսական սոցիոլոգիա և կիրառական սոցիոլոգիա: Տեսական սոցիոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է տարբեր սոցիալական գործընթացներ, իսկ ահա կիրառական սոցիոլոգիան զբաղվում կոնկրետ խնդիրների լուծմամբ` այդ թվում նաև ընտրություններից առաջ և հետո անցկացվող հետազոտություններով:

Կիրառական սոցիոլոգիան երբեմն համընկնում է մարքեթինգի հետ: Ուստի, ընտրություններում հաջողություն ունենալու համար առաջին հերթին պետք է ուսումնասիրել շուկան՝ հասարակության կարծիքը: Պետք է տեսնել ընդհանուր առմամբ ինչ նախընտրություններ կան հասարակության մեջ, կազմել աղյուսակ՝ ըստ որի կարելի է ուսումնասիրել հասարակության մեջ տիրող կարծիքները և, ի վերջո, անել եզրակացություններ:

Ալեքսանդր Վասիլևը նշեց, որ Հայաստանում կան կիրթ սոցիոլոգներ, սոցիոլոգիական ծառայություններ, որոնք հետազոտություններ են անցկացնում: Նման հետազոտությունները շատ թանկ արժեն և հաճախ չեն արվում, իսկ եթե անգամ արվում են, միշտ չէ որ գրագետ ձևով են արվում և ճիշտ վերլուծություններ անում: Այս դեպքում շատ բան է կախված հարցադրումներից:Փորձագետը կոնկրետ օրինակի վրա բացատրեց, թե ինչպես են իրականացվում սոցիոլոգիական հարցումները և ինչ հարցերի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Որպեսզի ճշգրիտ սոցիոլոգիական հարցում հնարավոր լինի անցկացնել, նախ պետք է պարզել տվյալ քաղաքի վիճակագրական տվյալները: Պետք է հաշվի առնել հարցվողների սեռը, տարիքը, եկամուտի չափը, կրթությունը: Կարևոր է նաև հարցվողների քանակը հաշվի առնել, որը կախված է տվյալ քաղաքի բնակչության թվից: 
Նշվեց, որ հարցը ոչ մի դեպքում չպետք է հուշում կամ պատասխան պարունակի: Հակառակ դեպքում կունենանք ոչ ճշգրիտ տվյալներ:
Վարպետաց դասից հետո ունկնդիրները փորձագետին ուղղեցին իրենց հուզող հարցերը: Քննարկվեց ընտրակաշառքի խնդիրը և դրա ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, անդրադարձ կատարվեց Ամերիկայում անցկացված ընտրություններին, յուվենալ արդարադատության վտանգներին:Ալեքսանդր Վասիլևը Կարեն Կարապետյանի մասին իր կարծիքը հայտնելու վերաբերյալ հարցին պատասխանեց այսպես. «Թող աստված տա յուրաքանչյուր երկիր ունենա նման վարչապետ, բայց աստված ոչ անի նման ղեկավար ունենան այն մարդիկ, ովքեր աշխատել չեն սիրում»:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.