News

...

«Դիվանագիտական նոտաներ» 29.12.2016

Դեկտեմբերի 29–ին «Yans» երաժշտական ակումբում «Հանրային դիվանագիտության դպրոցը» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ անցկացրեց «Դիվանագիտական նոտաներ» խորագրով երեկո, որի ընթացքում ամփոփվեց «Հանրային դիվանագիտության դպրոցի» շրջանակներում կատարված ողջ աշխատանքը:
Ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Տիգրան Շադունցը, ապա խոսքը փոխանցվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինին:

«Հանրային դիվանագիտության դպրոցի» աշխատակիցները ներկայացրեցին դպրոցի կատարած աշխատանքները և նոր տարում սպասվող անելիքները: Մարդկային ռեսուրսների բաժնի գործունեությունը ներկայացրեց Անի Գևորգյանը: Նշվեց, որ դպրոցի շրջանակներում իրականացվել է հարյուրից ավել միջոցառում, այդ թվում՝ հատուկ հանդիպումներ, հաջողության պատմություններ, բաց դասեր, ինտելեկտուալ խաղեր և շատ այլ հետաքրքիր միջոցառումներ: Դպրոցն այժմ ունի քսանից ավելի փորձագետներ, ովքեր անցկացրել են ավելի քան հիսուն վարպետաց դասեր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրների համար:
Կորպորատիվ և միջազգային բաժնի ղեկավար Ռոզա Մնացականյանը նշեց, որ դպրոցն իր յոթամսյա գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել ավելի քան երեսուն գործընկեր տարբեր բնագավառներից: Գալիք տարում համագործակցությունը գործընկերների հետ կշարունակվի նոր ձևաչափերով: Հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Դիանա Ասրյանը նշեց, որ «Հանրային դիվանագիտության դպրոցի» Facebook-ի պաշտոնական էջի վիճակագրության տվյալներով դեկտեմբեր ամսվա ընթացքում էջը լուսաբանվել է 51.365 անգամ: «Երիտասարդություն հանուն երիտասարդության» ռադիոն, որը գործում է «Հանրային դիվանագիտության դպրոցի» շրջանակներում, ունի ունկնդիրներ ավելի քան հիսուն երկրներում:

Երեկոյին «Հանրային դիվանագիտության դպրոցի» գործընկերներից ներկա էր նաև Sputnik Armeina գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն: «Հանրային դիվանագիտության դպրոց»-ի տնօրեն Տիգրան Շադունցը հայտնեց, որ գալիք տարում «Հանրային դիվանագիտության դպրոցին» կից կգործի նաև «Իրավագիտության դպրոց», որի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12-ը: Գալիք տարում սպասվում է նաև «Ֆինանսական դպրոցի» բացում:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.