News

...

Հանրային դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչները մասնակցեցին «Ռուսաստան – Հայաստան, Եվրասիական ինտեգրացիա ծրագրի շնորհանդեսին

 Հունվարի 16-ին, ժամը՝ 14:00-ին, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում Հանրային դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներն ու ունկնդիրները մասնակցեցին «Ռուսաստան – Հայաստան, Եվրասիական ինտեգրացիա աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերները և հեռանկարները» դասախոսությունների շարքի շնորհանդեսին: Այս դասախոսությունների շարքը կանցկացվի 2017թ. ԵՊՀ-ում:

Շնորհանդեսին ներկա էին ներկայացուցիչներ Երևանի Պետական Համալսարանից, մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանից, Հանրային դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներն ու մասնակիցները, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներ տարբեր հասարակական կազմակերպություններից:

Ռուսաստանից ժամանել էին ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային ֆոնդի նախագահ Անդրեյ Սերգեևը, «Նոր Եվրասիա» ամսագրի գլխավոր խմբագիր Գալինա Սկորոբոգատովան, ֆինանսական ոլորտի մասնագետ, Ռուսաստանի ռեգիոնալ բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդի անդամ Իվան Անիսիմովը:
Նշվեց, որ դասախոսությունների շարքում կներկայացվեն եվրասիականության հիմնական տեսությունները և ժամանակակից գլոբալիզացման, քաղաքակրթական և ինտեգրացիոն գործընթացներն ու ծրագրերը հետխորհրդային տարածաշրջանում: Բանախոսների ելույթներից հետո ներկաներին հնարավորություն տրվեց բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.