News

...

Տեղեկատվական մանիպուլյացիա 07.02.2017

Փետրվարի 7-ին §Հանրային դիվանագիտության դպրոցի¦ երրորդ և չորրորդ խմբերի համար անցկացվեց հերթական վարպետաց դասը։ «Տեղեկատվական մանիպուլյացիա» թեմայի շուրջ մասնակիցների հետ զրուցեց փորձագետ Արման Բոշյանը։

Վարպետաց դասի շրջանակներում անդրադարձ կատարվեց տարատեսակ մանիպուլյացիոն տեխնիկաներին, որոնք օգտագործվում են անհատի մտածողությունն ու գործելակերպը կառավարելու նպատակով։ Դիտարկվեցին օրինակներ ինչպես զանգվածային լրատվամիջոցներից, այնպես էլ արվեստի բնագավառից։ Հատկապես մեծ ուշադրություն հատկացվեց ֆիլմարտադրության և էստրադայի նշանակությանը՝ աննկատ կերպով մարդու վրա ներգործելու տեսանկյունից։

Փորձագետը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց տեղեկատվության մանիպուլյացիայի՝ անհատի համար անընդունելի երևույթները նորմայի վերածելու հնարավորությունների վրա։ Քննարկվեց նաև մշակութային և հոգևոր արժեքների խոցելիության և դրանց դեմ ուղղված մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառման նշանակությունը։



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.