News

...

Հանդիպում Արտյոմ Կավինովի 09.02.2017

Փետրվարի 9–ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում Հանրային դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի անդամ Արտյոմ Կավինովի հետ:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղել իրենց հուզող հարցերով: Հանդիպման ավարտին Արտյոմ Կավինովը նշեց, որ մանկության տարիներին շատ է այցելել Հայաստան և ջերմ հիշողություններով է կապված Հայաստանի հետ: Կավինովը ներկաներին խոստացավ օժանդակել քննարկված խնդիրների լուծման հարցում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.