News

...

Անդրազգային կազմակերպություններ Նիկա Մանուկովա 14.02.2016

Հանրային դիվանագիտության դպրոցում փետրվարի 14-ին անցկացվեց Անդրազգային կազմակերպություններ թեմայով վարպետաց դասը, որը վարում էր “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”–ի Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Նիկա Մանուկովան:
Փորձագետն անդրադարձավ անդրազգային կազմակերպությունների տեսակներին, գործունեության ոլորտներին և ստեղծման պատմությանը և, որպես օրինակ դիտարկվեց “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”–ը: 
Նիկա Մանուկովան ներկայացրեց կազմակերպության ստեղծման նպատակները, գործընկերներին, ծառայությունները, անդամակցությանն առնչվող հարցերը, հետագա ծրագրերն ու համագործակցության հնարավոր հեռանկարները:

“WORLD FREE ZONES ORGANIZATIONS”-ը ստեղծվել է Շվեյցարիայում՝ Ժնևում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է որպես ասոցիացիա՝ իր մեջ ներառելով աշխարհում գործող բոլոր ազատ առևտրի գոտիները: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2014 թ. մայիսի 19-ից Դուբայում: 2016 թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով կազմակերպությունն ունի 250-ից ավել մասնաճյուղեր աշխարհի 62 երկրներում: Կազմակերպությունը նպատակ ունի համախմբել տարածաշրջանային, ազգային, լոկալ ազատ գոտիների կազմակերպությունները, խորհրդատուներին և մասնագետներին, այդ բնագավառով հետաքրքրվող հասարակական կազմակերպություններին գիտելիքներով, կապերրով ու հմտություններով փոխանակվելու և բիզնեսի զարգացման համար: Կարևորվում է նաև կազմակերպության անդամներին, գործընկերներին որակյալ ծառայությունների տրամադրումը:
 “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”-ը համագործակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական գործակալության, Համաշխարհային բանկի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ և այլն:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.