News

...

Հանրային դիվանագիտություն և փափուկ ուժ Տիգրան Շադունց 16.02.2017

  «Հանրային դիվանագիտության դպրոցում» սույն տարվա փետրվարի 16-ին մեկնարկեցին առաջին կուրսի հինգերորդ խմբի դասերը: Առաջին վարպետաց դասը, որն անցկացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտորնում, վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը: Առաջին վարպետաց դասի թեման էր «Հանրային դիվանագիտություն և փափուկ ուժ»:
«Հանրային դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ., առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է: Տիգրան Շադունցը ներկայացրեց  նաև հանրային դիվանագիտության` իր իսկ կողմից մշակված ձևակերպումը. «Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով», որից հետո խնդրեց ուշադիր լինել դասի ընթացքում, քանի որ տվյալ ձևակերպմանը անդրադարձ է կատարվելու նաև հանդիպման վերջում` հասկանալու համար, թե արդյոք փոխվել են պատկերացումները:

Հանրային դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Այնուհետև անդրադարձ կատարվեց փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուսներին և ազդեցության ձևավորման հիմնական փուլերին:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.