News

...

Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա Հայկ Նահապետյան 17.02.2017

Փետրվարի 17-ին Հանրային դիվանագիտության դպրոցում երրորդ և չորրորդ խմբերում անցկացվեց «Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով վարպետաց դաս, որը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը
Վարպետաց դասի առաջին հատվածում փորձագետը ներկայացրեց տեղեկատվական ոլորտի հետ առնչվող մանիպուլյացիոն տեխնիկաները: Ավելի կոնկրետ օրինակների միջոցով դիտարկվեցին այդ տեխնիկաների կիրառման մանրամասները: Փորձագետը նաև ուշադրություն դարձրեց քաղաքական, ֆինանսական ու սոցիալական ոլորտներին վերաբերող տեղեկատվական մանիպուլյացիաներին:
Քննարկվեցին նաև մշակութային ու հասարակական ընկալումների վրա ներգործող մանիպուլյացիոն գործիքները: 
Բարձրացվեց ազգային արժեքների որակազրկմաը, որն առաջանում է հեռուստատեսության ու մամուլի կողմից տղեկատվության խեղաթյուրման հետևանքով: Հանդիպման վերջում այս բոլոր հարցերի շուրջ դպրոցի ունկնդիրները ծավալեցին ակտիվ քննարկում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.