News

...

Արդյունավետ փաստարկման հիմունքներ Դավիթ Բայրամյան 21.02.2017

«Հանրային դիվանագիտության դպրոցում» «Արդյունավետ փաստարկման հիմունքներ» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի հինգերորդ խմբում անցկացրեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Ըստ բանախոսի, փաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է:
Դավիթ Բայրամյանը փաստարկների ստեղծման համար նախ և առաջ անհրաժեշտ համարեց որոշ վավերապայմանների առկայություն՝ նախ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և նաև ապացուցում (հիմնավորում և քննարկում): Շատ կարևոր է ապացուցման ընթացքում նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ և ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար:
Թիմային ակտիվ քննարկումներին հաջորդեց «Մտքերի մենամարտը», որն անցկացվեց մահապատժի թեմայով: Ակտիվ քննարկում ծավալվեց նաև էֆտանազիայի թեմայով: Այս թեմայի շուրջ մասնակցները փորձեցին ներկայացնել իրենց փաստարկներն ու հակափաստարկները՝ կիրառելով վարպետաց դասի ընթացքում ձեռք բերված հմտությունները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.