News

...

Իրավագիտության դպրոց ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, Դավիթ Բայրամյան 22.02.2017

Փետրվարի 22-ին տրվեց Իրավագիտության դպրոցի մեկնարկը և անցկացվեց առաջին վարպետաց դասը: Ողջույնի խոսքով հանդես եկան Իրավագիտության դպրոց գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը և փոխտնօրեն Դավիթ Բայրամյանը: Բանախոսները նշեցին, որ դպրոցը բացառիկ հարթակ է, որտեղ կարող են սովորել ոչ միայն այս ոլորտի մասնագետները, այլ նաև այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են իրավագիտության խնդիրներով: Եվս մեկ անգամ փաստվեց, որ դպրոցում շեշտը դրվելու է գործնական գիտելիքների վրա, որոնք հետագայում մասնակիցները կկիրառեն ՀՀ դատարաններում պրակտիկայի ընթացքում:
Առաջին վարպետաց դասի թեման էր ՀՀ դատական համակարգի կառուցվածքը և այն վարեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը: Փորձագետը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև Վարչական դատարանը: Բացի Սահմանադրական դատարանից Հայաստանում գործում են թվով 21 դատարաններ (220 դատավորներ):

Ընդհանուր առմամբ վարպետաց դասի շրջանակներում քննարկվեց հարցերի շատ լայն շրջանակ, որն իր մեջ ներառում էր դատարանների տեսակներն ու կառուցվածքը, դատարան դիմելու կարգն ու առանձնահատկությունները, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների դերը ՀՀ իրավական համակարգում, ինչպես նաև ներկայացվեց ՀՀ դատարաններում քննված գործերի վերաբերյալ վիճակագրական ամփոփ ակնարկ:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.