News

...

Գլոբալ կառավարում Տիգրան Շադունց 24.02.2017 Մաս 2

Հանրային դիվանագիտության դպրոցում փետրվարի 24-ին անցկացվեց Գլոբալ կառավարում թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Հանդիպման առաջին հատվածում փորձագետն անդրադարձավ անդրազգային կորպորացիաներին ու դրանց ազդեցությանը ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Ըստ Շվեցարական տեխնոլոգիական ինստիտուտի տվյալների, աշխարհում գոյություն ունեն ավելի քան 37 միլիոն կազմակերպություններ և ներդրողներ, ընդ որում, այդ կազմակերպությունները ներառված են ընդհամենը 46000 անդրազգային կազմակերպությունների կազմում: Այս տվյալների հիման վրա ստեղծվել է այսպես կոչված տնտեսական ազդեցության գոտու սխեման:

Այնուհետև անդրադարձ կատարվեց Արժույթի միջազգային հիմնադրամին, նրա գործունեությանը, հիմնական գործառույներին՝ համաշխարհային առևտրի խթանում, վարկավորում, արժույթի փոխանակման կարգավորում և կայունացում, համաշխարհային ֆինանսական վիճակագրության տվյալների հավաքագրում ու տպագրություն և այլն: Հաջորդիվ Տիգրան Շադունցը խոսեց Կենտրոնական բանկի կարգավորող գործառույթի և դերակատարության մասին: Նշվեց, որ ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ, իսկ նրա նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:



Վարպետաց դասի ընթացքում նաև անցկացվեց երրորդ և չորրորդ խմբերի ավարտական քննության ՝ Դիվանագիտական հարթակի վիճակահանությունը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.