News

...

«Հանրային կապեր» (PR) Նվարդ Մելքոնյան 31.01.2017

«Հանրային դիվանագիտության դպրոցում» հունվարի 31-ին դպրոցի երրորդ և չորրորդ խմբերի մասնակցությամբ անցկացվեց «Հանրային կապեր» (PR) թեմայով վարպետաց դաս, որը վարում էր փորձագետ Նվարդ Մելքոնյանը:

Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ կատարվեց PR-ի պատմությանը, զարգացման փուլերին: Քննարկվեց տերմինի առաջացման պատմությունը, հիշատակվեցին PR-ի զարգացմանն ու տարածմանը տարբեր փուլերում նպաստած անհատները:

Փորձագետը հատուկ ուշադրություն դարձրեց PR-ի բուն գործառույթներին: Հստակեցնելով դրանց շրջանակը` Նվարդ Մելքոնյանը հստակեցրեց PR-ի տեսակներն ու ձևաչափերը, ինչպես նաև դրանց հետ կապված սխալ պատկերացումներն ու ակնկալիքները: Հանդիպման վերջում անդրադարձ կատարվեց գրագետ PR արշավ կազմակերպելու հաջորդական քայլերին, ինչպես նաև արշավի արդյունավետությունն ու արդյունքները ամփոփելու ոչ պակաս կարևոր՝ գնահատման փուլի մասին:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.