News

...

Հասարակության կառավարում Արման Բոշյան 02.03.2017

Մարտի 2-ին Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց Հասարակության կառավարում թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի չորրորդ և հինգերորդ խմբերում: Վարպետաց դասը վարում էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը Դասն անցկացվեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։
Հասարակության վրա ազդեցություն գործելու մեխանիզմները տարբեր են, սակայն կարևոր նշանակություն ունենք տեքստերը, պատկերներն ու ձայնը: Հանդիպման առաջին մասում Արման Բոշյանը ցուցադրեց երեք պատահական երեք նկարներ և հարցրեց․ «Այս երեք անձանցից ու՞մ կընտրեիք, եթե ընտրություններ անցկացվեին»։ Հնչած կարծիքները տարբեր էին, սակայն հնչեց նաև այն կարևոր հարցը, թե ինչի հիման վրա է կատարվում ընտրությունը: Հետո փորձագետը նշեց, որ տվյալ թեկնածուներից որևէ մեկին քվեարկելը սկզբունքային սխալ է, քանի որ մենք նախ չգիտենք, թե ովքեր են նրանք, ինչ ծրագրային բարեփոխումներն են իրականացնելու և այլն։ Անդրադարձ կատարվեց նաև ընտրական գործընթացներին ու հասարակության մասնակցությանը այդ գործընթացներում։
Արման Բոշյանը փաստեց, ավելի բարդ է կառավարել այն հասարակությունը, որը զինված է գիտելիքով ու չի ենթարկվում մանիպուլիացիաների: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը գլոբալ քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) հասարակությունների որոշակի ընդհանուր հավաքական գիտակցության վրա ազդելու համար։ Այն ստեղծվել է տարբեր ինքնություններ (էթնիկ պատկանելիություն, քաղաքակրթություն) ունեցող հասարակությունները կառավարելու համար մեկ միասնական ձևով՝ ապագայում որոշակի արդյունք ստանալու նպատակով։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.