News

...

Հանրային դիվանագիտության դպրոց Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն 07.03.2017

Սույն թվականի մարտի 7-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի առաջին և երկրորդ խմբերի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դիպլոմների հանձնման արարողությունը յուրաքանչյուր շրջանավարտի կյանքում հիշարժան օր է՝ կրկին հանդիպելու, մտքեր և հույզեր փոխանակելու գեղեցիկ առիթ:
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի` Հասարակակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սոսե Մարտիրոսյանը, Հանրային դիվանագիտության դպրոցի աշխատակազմը, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբերի մասնակիցները:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի ղեկավար Տիգրան Շադունցը, ով նախ շնորհավորեց շրջանավարտներին Դիվանագիտական հարթակի փուլը բարեհաջող հաղթահարելու կապակցությամբ: Նա նշեց, որ սա համատեղ ճանապարհի միայն սկիզբն է, քանզի առաջիկայում նախատեսվում է Հանրային դիվանագիտության երկրորդ կուրսը, որը կլինի ավելի հետաքրքիր` նոր փորձագետներով ու յուրահատուկ վարպետաց դասերով: Շրջանավարտների համագործակցութունը կշարունակվի նաև ձևավորված «Շրջանավարտների խորհրդում»:
Նա հույս հայտնեց, որ Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին շրջանավարտները դպրոցում իրենց ձեռք բերած գիտելիքները կներդնեն Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այս նոր բնագավառի զարգացման գործում: 
Տիգրան Շադունցը ևս մեկ անգամ շնորհավորեց հանրային դիվանագետներին ու մաղթեց բեղուն համատեղ աշխատանք:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.