News

...

Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում Տիգրան Շադունց 09.03.2017

  «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն, Սերունդ ՀԵԿ նախագահ Տիգրան Շադունցը սույն թվականի մարտի 9-ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» հինգերորդ խմբում վարեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետության դասը։ Հանդիպումն անցկացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։
Մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարումը յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ ու փոխկապակցված աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է, ուստի կազմակերպության առաջընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարելագործել այն ու հետևել ՄՌ զարգացման արդիական մոտեցումներին: ՄՌ կառավարումը պահանջում է հետևողական աշխատանք, սակայն այն մոտեցումները, որոնք այժմ մեծամասամբ կիրառվում են Հայաստանում և արտերկրում, սպառել են իրենց: Մարդկային ռեսուրսների կառավարումն այլևս միայն կազմակերպչական գործառույթների իրականացումը չէ:
Ահա թե ինչու ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներն իրենց տեղը զիջել են մարդկային ռեսուրսների ռազամավարական կառավարմանը, որը լիովին տարբերվում է ՄՌ կառավարումից, այն ավելի խորքային է, հիմնավոր ու փոխկապակցված։ Փորձագետը նաև մասնակիցներին տրամադրեց այս երկու մոդելների սխեմաները, մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն վերլուծել դրանք ու համեմատել դրանք։ 
Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները բաժանվեցին թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.