News

...

Հայկ Վարդանյան Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում Մաս 1 17.03.2017

Իրավագիտության դպրոցի առաջին խմբի հերթական` 7-րդ դասը, տեղի ունեցավ մարտի 17-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավատ տեսուչ, մայոր Հայկ Վարդանյանը:
Վարպետաց դասի թեման էր` Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում:
Հայկ Վարդանյանը վարպետաց դասի շրջանակներում անդրադարձավ հարցերի շատ լայն շրջանակի, այդ թվում` վարչական վարույթ (վարույթի փուլերը), վարչական ակտը և դրա տեսակները, վարչական իրավախախտումների հասկացությունը, վարչական վարույթի առանձնահատկություններն առանձին տեսակի վարչական վարույթի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձ կատարվեց վարչական պատասխանատվությանը` որպես հարկադրանքի միջոց: Վարչական տույժի տեսակները դիտարկվեցին կոնտրետ օրինակների հիման վրա:
Նախ և առաջ դիտարկվեց Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը, որում հստակորեն սահմանվում է, որ Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են անձի դիմումը կամ բողոքը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությունը: 
Առանձնահատուկ ուշադրության դարձվեց տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին:
Ներկայացված նյութի ամրապնդման համար փորձագետը դիտարկեց վարչական իրավախախտումների իրական մի քանի օրինակներ` թույլ տալով մասնակաիցներին ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառել գործնականում:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.