News

...

Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում Մարտին Մանուչարյան 10.03.2017

Իրավագիտության դպրոցի հերթական` հինգերորդ, վարպետաց դասը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 10-ին: Վարպետաց դասը վարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Մարտին Մանուչարյանը:
Վարպետաց դասի թեման էր` «Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում»:
Մարտին Մանուչարյանը նախ խոսեց ժառանգության հասկացության, ժառանգության տեսակների մասին՝ ըստ կտակի և ըստ օրենքի, ինչպես նաև ներկայացրեց ժառանգության իրավունքի կիրառման կարգը, ժամկետներն ու առանձնահատկությունները:
Քննարկվեցին վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպեր` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության առանձնահատկությունների։ 
Ժառագման իրավահարաբերությունների առանձնահատկությունների ուսումնասիրությունն ամրապնդելու նպատակով հանդիպման վերջում դիտարկվեցին երկու նախադեպեր:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.