News

...

Մարտին Մանուչարյան Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում Մաս 2 15.03.2017

«Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում» թեմայով վարպետաց դասը Իրավագիտության դպրոցի առաջին խմբում անցկացվեց սույն թվականի մարտի 3-ին: Վարպետաց դասը վարում էր Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Մարտին Մանուչարյանը:
Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` ևս մեկ անգամ անդրադարձ կատարելով նախորդ դասին քննարկված թեմաներին: Ժառանգման իրավահարաբերություններն առաջանում են որոշակի ժամանակ և որոշակի վայրում՝ օրենքում նշված իրավաբանական փաստերի վրա հասնելիս: Ըստ փորձագետի, նման իրավաբանական փաստ է հանդիսանում քաղաքացու մահը, ինչպես նաև քաղաքացու դատական կարգով մահացած հայտարարելը: Մարտին Մանուչարյանը նաև անդրադարձավ ժառանգման իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում նոտարների աշխատանքին, նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման մեխանիզմներին և այլն:
Փորձագետն անդրադարձավ նաև սուբյեկտիվ ժառանգական իրավունքներին և շեշտվեց, որ ժառանգության բացումից առաջ որոշվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են ժառանգ լինել: Այսպես, ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Ժառանգման իրավահարաբերությունների և դրանց առանձնահատկությունների մասին հստակ պատկերացում ձևավորելու համար կիրառվեց առանձին դեպքի ուսումնասիրության մեթոդը, ուսումնասիրվեցին ՀՀ Վճռավեկ դատարանում քննված մի քանի դեպքեր, որից հետո դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան փորձագետին ուղղել իրենց հուզող հարցերն այս բանագավառից: 
Այս վարպետաց դասի ընթացքում հայտարարվեցին նախորդ երկու մոդուլների լավագույն մասնակիցների անունները` Կառլեն Գրեյան և Հայկ Ղազարյան:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.