News

...

Հայկ Վարդանյան Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում Մաս 2 22.03.2017


Իրավագիտության դպրոցի առաջին խմբի 8-րդ դասն անցկացվեց մարտի 22-ին Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում: Վարպետաց դասը վարեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, մայոր Հայկ Վարդանյանը:
Վարպետաց դասի թեման էր՝ Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում:
Հայկ Վարդանյանը վերը նշված թեմայի համատեքստում քննարկեց հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումներին: Ներկայացվեց Ճանապարհային ոստիկանության ակտերի մասով հայցադիմումներ ներկայացնելու կարգը: Քննարկվեց նաև օրենքի հետադարձ ուժի մասին դրույթները: 
Հայկ Վարդանյանն անդրադարձ կատարեց նաև վարչական իրավախախտումների ծանուցման կարգին, ինչպես նաև վարչական ակտերը անվավեր ճանաչելու դեպքերին, քննարկվեց վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հարցը: Ի հավաստումն վերը նշվածի` նյութը քննարկվեց իրական դեպքերի համատեքստում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.