News

...

Տիգրան Շադունց Մշակութային դիվանագիտություն 21.03.2017

Մշակութային դիվանագիտություն թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի հինգերորդ խմբում անցկացվեց սույն թվականի մարտի 21-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասն անցկացրեց Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Փորձագետը վարպետաց դասի առաջին մասում ներկայացրեց մշակութային դիվանագիտության հիմնական տարրերն ու բնորոշ գծերը: Այնուհետև ներկայացվեցին տարբեր երկրների կողմից ստեղծված մշակութային դիվանագիտության մաս կազմող հայտնի կառույցները, նշանավոր կրթական ինստիտուտները, այդ թվում` Ալիանս Ֆրանսեզ, Բրիտանական խորհուրդ, Գյոթեի ինստիտուտ, Կոնֆուցիուսի ինստիտուտ և այլն: Քննարկում սկսվեց արժեհամակարգի, պատմության, կրոնի և լեզվի մասին, որոնք էլ դիտարկվեցին իբրև մշակութային դիվանագիտության կարևորագույն բաղկացուցիչներ:

Տեսական նյութը ի մի բերելու և մշակութային դիվանագիտության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով դասի երկրորդ հատվածում մասնակիցներին տրվեց հատուկ առաջադրանք: Մասնակիցները բաժանվեցին թիմերի և յուրաքանչյուրի առջև դրվեց խնդիր` ուսումնասիրել մյուս խմբի անդամների արժեհամակարգային առանձնահատկությունները և, հիմնվելով արված ուսումնասիրության վրա, մշակել նրանց վրա ազդեցություն գործելու առավել արդյունավետ ռազմավարություն: Արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում, և խմբի մասնակիցները հնարավորություն ստացան կիրառելու մշակութային դիվանագիտությանը վերաբերող որոշ հետաքրքիր հնարքներ :

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.