News

...

Արման Բոշյան Տեղեկատվության մանիպուլյացիա 23.03.2017


 Սույն թվականի մարտի 23-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի հինգերորդ խմբում անցկացվեվ Տեղեկատվության մանիպուլյացիա թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: 
ԶԼՄ-ների ազդեցությունը արդիական հասարակության վրա ահռելի է, այն նաև ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա: Մարդու վիճակի վրա ազդեցությունը կարող է լինել մի քանի հիմնական ձևերով` գիտակցությյունը կարող է ընդլայնվել, ենթարկվել ընկճման կամ թուլանալ:




 Արման Բոշյանը նշեց, որ մարդու գիտակցականի համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ աջ կիսագունդը` ենթագիտակցության համար: Առանձնահատուկ նշանակություն ունի մարդու աշխարհայացքը, որն անհատի հայացքների, գնահատականների, պատկերացումների ու աշխարհընկալման ամբողջությունն է, որն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն, փոխաբերություն (մետաֆորա) և սեփական փորձ:
Ըստ փորձագետի, յուրաքանչյուր տեղեկատվություն, որը մուտք է գործում ենթագիտակցություն, որոշ ժամանակ անց սկսում է ազդել մտքերի, վարքի վրա, այդ թվում` արարքների վրա առհասարակ: 
Ազդեցությունն անգիտակցականի վրա իրականացվում է երեք հիմնական ձևերով` ձայն, տեքստ, պատկեր: Գիտնականները բացահայտել են, որ ցանկացած տեքստ, որը սկսվում է «Գիտնականները բացահայտել են» բառերով, ավելի մեծ վստահություն է ներշնչում: Տեսողական ազդեցությունը ևս շատ մեծ է: Նախ, գունային գամմաները զգացմունքներ են առաջացնում, ավելին, հակադիր գունային գամմաները «կարճ միացում» են առաջացնում ուղեղում:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.