News

...

ՀՀ Դատական համակարգի ինքնակառավարման մարմինները Դավիթ Բայրամյան 24.02.2016

Հանրային դիվանագիտության դպրոցին կից Իրավագիտության դպրոցի երկրորդ վարպետաց դասի թեման էր «ՀՀ Դատական համակարգի ինքնակառավարման մարմինները»: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Դավիթ Բայրամայանը:
Վարպետաց դասի ընթացքում Դավիթ Բայրամյանը ներկայացրեց ՀՀ Դատական համակարգի ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ Արդարադատության խորհրդի և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի կազմավորման ու գործունեության սահմանադրաիրավական հիմքերը, վերջիններիս լիազորությունները գործող օրենսդրության շրջանակներում, նրանց մեջ մտնող հանձնաժողովները և այդ մարմինների անդամ դատավորների իրավունքներն ու պարտականությունները:

Դասընթացի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրությանը ու նրա շրջանակներում ՀՀ դատական համակարգի ինքնակառավարման մարմինների վերաբերյալ կատարված օրենսդրական փոփոխություններին ու լրացումներին, ինչպես նաև քննարկվեցին նախկին և գործող օրենսդրության առանձնահատկությունները: 
Վարպետաց դասի վերջում անցկացվեց ավանդական Մտքերի մենամարտը՝ մահապատժի թեմայով:







Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.