News

...

Մանուկ Մուրադյան Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո 24.03.2017


Իրավագիտության դպրոցի առաջին խմբի 9-րդ դասն անցկացվեց մարտի 24-ին Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում: Վարպետաց դասը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ., դոցենտ Մանուկ Մուրադյանը: Վարպետաց դասի թեման էր՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո:
Մանուկ Մուրադյանը վերը նշված թեմայի համատեքստում քննարկեց հարցերի լայն շրջանակ: Նա իրավահամեմատական վերլուծության ենթարկեց 2005թ. և 2015թվականների սահմանադրական բարեփոխումները, մասնավորապես՝ պետություն-հանրային իշխանություն եզրույթները մարդու իրավունքներով սահմանափակված լինելու տեսանկյունից: Ներկայացվեց Սահմանադրության սուբյեկտիվ և օբյեկտիվ եզրույթների բացատրությունը (սուբյեկտիվ իրավունք. տրված է մարդուն ի ծնե, օբյեկտիվ՝ իրավանորմերի ամբողջություն է, իրենում ներառում է սուբյեկտիվ իրավունքը, բայց հիմնված չէ վերջինիս վրա): 






Փորձագետը ներկայացրեց նաև Սահմանադրական դատարանի բացերն ու թերացումները: Նշեց նաև 2005թ. բարեփոխմամբ ներդրված Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության ինստիտուտի մասին: Նշվեց, որ նոր բարեփոխումներով հստակ չեն կարգավորվում սոցիալական, տնտեսական և այլն իրավունքները: Մանուկ Մուրադյանը նաև ներկայացրեց նոր բարեփոխումների համատեքստում հիմնարար իրավունքների կառուցվածքը և այն, որ հիմնական իրավունքների հասցեատերը համարվում է հանրային իշխանությունը և հանրային իրավունքի կրողը մարդն է: Վարպետաց դասը մասնագետն ամփոփեց թեմային համապատասխան դեպքի վերլուծության միջոցով:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.