News

...

Իրինա Մամիջանյան Հայ ազգային ինքնություն 28.03.2017

Հայ ազգային ինքնություն թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի հինգերորդ խմբում անցկացվեց սույն թվականի մարտի 28-ին: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը:

Իրինա Մամիջանյանը հանդիպման առաջին հատվածում անդրադարձավ ցեղ, ազգ, ժողովուրդ հասկացություններին` նշելով, որ ազգի ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև պետության կազմավորումը: 
Հատուկ անդրադարձ կատարվեց ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայերի խնդրին, ինչպես նաև անկախության տարիներին Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին: Ըստ փորձագետի, հայրենիքը լքելուց հետո հայերը բախվում են բազմաթիվ խնդիրների, սակայն ձեռք են բերում հարգանք այլ ազգերի և մշակույթների հանդեպ, կարոտում են հայրենիքը, որի արդյունքում ձևավորվում է հատուկ և անկեղծ կարծիք: Հասկանում են, որ այլ ազգերի մասին կարծիք հայտնելիս պետք է ելնել այն հանգամանքից, թե ինչպես են նրանք վերաբերում ոչ թե ուժեղներին, այլ հենց թույլերին: 
Հանդիպման ընթացքում ծավալվեց շատ հետաքրքիր ու ակտիվ քննարկում:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.