News

...

Միսակ Մարկոսյան Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ 29.03.2017

Իրավագիտության դպրոցի առաջին խմբի հերթական 10-րդ դասը անցկացվեց սույն թվականի մարտի 29-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Միսակ Մարկոսյանը: Վարպետաց դասի թեման էր` Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:
Այս թեմայի շրջանակներում մասնագետը տվեց ՀՀ քրեական օրենսգրքով գողության բնութագիրը` հոդված 177, որը սահմանում է հետևյալը` ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակությունը որակվում է որպես գողություն: Մասնագետը գողութունը նաև դասակարգեց ըստ տեսակների` 
• Երբ մարդ կա, բայց չի տեսնում հափշտակողին, 
• Երբ մարդ չկա ,
• Երբ մարդ կա, տեսնում է, բայց չի գիտակցում, որ դա հափշտակություն է, 
• Երբ մարդ կա, տեսնում է, բայց վախենում է միջամտել ,
• Երբ այլ մարդ կա, տեսնում է, բայց հանցագործը գիտակցում է, որ չի մատնի:
Տրվեց նաև հափշտակության սահմանումը` ուրիշի գույքը ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցնելը կամ այլ անձինը դարձնելը: Ինչպես նաև համեմատականներ անցկացվեցին հափշտակության և գտանքի միջև: Մասնագետը նշեց նաև, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում գտանքը համարվում էր հանցագործություն, իսկ ՀՀ քաղ. Օրենքի 180 հոդվածով գտանքն իր մեջ հացանք չի պարունակում, այլ քաղաքացիական պարտականություն է, որի չկատարումը ևս հանցանք չէ: Գտանքի դեպքում քաղաքացին պետք է դիմի համապատասխան մարմիններին: 6 ամիս անց, եթե սեփականատերը ի հայտ չի գալիս, գտնողն է դառնում սեփականատեր: Մասնագետը գտանքը ևս դասակարգեց` 
1. Դեն նետված գույք (լքված գույք) 
2. Կորցրած գույք (չգիտի, թե որտեղ է) 
3. Մոռացված գույք (գիտի, թե որտեղ է) 
4. Գողացված գույք (ժամանակավորապես թողել է գողացել են): 
Մասնագետը վարպետաց դասն ամփոփեց իրական դեպքերից օրինակներով:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.