News

...

Դմիտրի Պիսարենկո Ազդեցություն մեդիայի միջոցով 30.03.2017


«Ազդեցություն մեդիայի միջոցով» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի հինգերորդ խմբում անցկացվեց մարտի 30-ին: Վարպետաց դասը վարում էր Sputnik Armenia լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն: Դասն անցկացվեց արտագնա հանդիպման ձևաչափով` հենց Sputnik Armenia-ի գրասենյակում:

Փորձագետը նախ անդրադարձավ լրատվական գործակալության ստեղծման պատմությանը` նշելով, որ իրենք որդեգրել են օբյեկտիվ և գրագետ տեղեկատվություն տրամադրելու քաղաքականություն, աշխատում են միայն բարձրակարգ լրագրողների հետ, ովքեր գիտեն ճիշտ ու մասնագիտական էթիկային համապատասխանող նյութ պատրաստել: Դմիտրի Պիսարենկոն դասի ընթացքում անդրադարձավ տարատեսակ տեխիկաների, որոնք հաճախ օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից որոշակի հասարակական կարծիք ձևավորելու համար: Փորձագետը նաև ուշագրավ օրինակներ բերեց իր սեփական լրագրողական փորձից, որոնք օգնեցին դպրոցի մասնակիցներին ավելի լավ պատկերացում կազմել թե՛ հայկական իրականության, թե՛ միջազգային դաշտի հետ առչվող տեղեկատվական հոսքերի մասին:
Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում տեղեկատվության աղճատմանը վերաբերող իրական դեպքերի շուրջ, անդրադարձ կատարվեց խորհրդարանական ընտրություններին ու քարոզչական գործընթացին, կուսակցությունների ակտիվությանն ու տեխնիկաների առանձնահատկություններին: 
Մասնակիցները հանդիպման վերջում հնարավորություն ունեցան շրջայց կատարել Sputnik Armenia-ի գրասենյակում և ծանոթանալ աշխատանքների իրականացման գործընթացին:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.