News

...

Նվարդ Մելքոնյան Հանրային կապեր 04.04.2017

Հանրային կապեր թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի հինգերորդ խմբում անցկացվեց ապրիլի 4-ին: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Նվարդ Մելքոնյանը:

Ինչպես փորձագետը նշեց, PR-ը մենեջմենթի որոշակի գործառույթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպության և իր հասարակայնության միջև հաստատել և պահպանել հաղորդակցման գործընթացը, փոխըմբռնումը, քաջալերումը և համագործակցությունը. այն ներառում է խնդիրների կառավարումը, օգնում է ղեկավարությանը տեղեկանալ գործերի ընթացքին և արձագանքել հասարակական կարծիքին, որոշում և ընդգծում է կազմակերպության ղեկավարության` հասարակության շահերին ծառայելու պարտականությունը, որպես կայանալիք փոփոխությունների մասին տեղեկացնող միակ համակարգ` այն օգնում է ճկուն արձագանքել փոփոխություններին և արդյունավետ օգտագործել դրանք, որպես հիմնական գործիքներ կիրառում է բարոյական հաղորդակցման հետազոտություններն ու տեխնոլոգիաները: 
Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ կատարվեց PR-ի պատմությանը, զարգացման փուլերին: Քննարկվեց տերմինի առաջացման պատմությունը, հիշատակվեցին PR-ի զարգացմանն ու տարածմանը տարբեր փուլերում նպաստած անհատները:
Փորձագետը հատուկ ուշադրություն դարձրեց PR-ի բուն գործառույթներին: Հստակեցնելով դրանց շրջանակը` Նվարդ Մելքոնյանը նշեց PR-ի տեսակներն ու ձևաչափերը, ինչպես նաև դրանց հետ կապված սխալ պատկերացումներն ու ակնկալիքները: Հանդիպման վերջում անդրադարձ կատարվեց գրագետ PR արշավ կազմակերպելու հաջորդական քայլերին, ինչպես նաև արշավի արդյունավետությունն ու արդյունքները ամփոփելու ոչ պակաս կարևոր՝ գնահատման փուլին:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.