News

...

Դավիթ Բայրամյան Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ 05.04.2017

Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ թեմայով վարպետաց դասն Իրավագիտության դպրոցում անցկացվեց սույն թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի Իրավաբանական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը: 
Փորձագետը նշեց, որ իրավաբանությունը գրելու մասնագիտություն է, ուստի իրավաբանները պարտավոր են լինել հմուտ գրագիրներ: Հմուտ իրավաբան լինելու նախապայմանը իրավական վերլուծություն կատարելու և իրավաբանական փաստաթղթեր կազմելու կարողությունն է:

Իրավավերլուծական աշխատանքը բնորոշ է իրավունքի բոլոր ընտանիքներին: Անգլոամերիկյան իրավավերլուծությունն ենթադրում է թե’ դեդուկտիվ, թե’ ինդուկտիվ մոդելները: Վերլուծության և գրության ընդհանուր-իրավական մոդելի բազմադարյա զարգացման արդյունքում ի հայտ է եկել իրավավերլուծական ունիվերսալ մեթոդը` IRAC համակարգը, ինչը ենթադրում է Issue - Հարցադրում կամ Խնդիր, Rule – Կանոն, Analysis – Վերլուծություն, Conclusion - Հետևություն կամ եզրահանգում: Այնուամենայնիվ, ըստ Դավիթ Բայրամյանի, IRAC համակարգով պետք է շարադրել միայն իրավավերլուծական տեքստեր, իսկ ոչ բարդ վերլուծությունները կարող են շարադրվել ավելի պարզ մեթոդով: Իրավավերլուծական տեքստի մյուս հատվածները (ներածական, եզրափակիչ հատվածները, փաստերի շարադրանքը, և այլն) դուրս են IRAC համակարգից:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.