News

...

Լիլիթ Ճուղուրյան Նեյրոմարքետինգ 06.04.2017

Ապրիլի 6-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցների համար «Նեյրոմարքեթինգ» թեմայով վարպետաց դասը վարեց «Ակադեմիքս Թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը: Հանդիպման առաջին հատվածում մասնակիցների հետ ակտիվ քննարկում ծավալվեց տեղական շուկայում առկա մարքեթինգային հետազոտությունների հիմնական տեսակների վերաբերյալ:

Այնուհետ անցում կատարվեց մարքեթինգային հետազոտությունների նոր ձևաչափերի առանձնահատկություններին, մասնավորապես, նեյրոմարքեթինգի կիրառմանը: Հանդիպման երկրորդ հատվածում պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ, միջազգային բրենդերի իրավիճակային դեպքերի և մարքեթինգային վերլուծությունների միջոցով մասնակիցները ծանոթացան “Eye tracking” հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին: Նշենք, որ մասնակիցների հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ առանձին դեպքերով քննարկվեց գովազդի գնահատման, գովազդի արդյունավետության չափման և ռեբրենդինգի մի շարք կանոններ: Մասնակիցների հարցերի հիման վրա` առանձին դեպքերով, դիտարկվեցին տեղական և միջազգային մանրածախ առևտրի կազմակերպման, մերչենդայզինգի ստանդարտները և նեյրոմարքեթինգային հետազոտությունների դերը ապրանքների դասավորության, գնահատման հարցում:
Վարպետաց դասի վերջում գործնական խնդիրների հիման վրա մասնակիցները գնահատեցին գովազդային տպագիր նյութերը, իրականացրեցին գովազդի գնահատում և մշակեցին գովազդի վերանայման առաջարկությունների պլան:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.