News

...

Մանուկ Մուրադյան Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո 14.04.2017

Սույն թվականի ապրիլի 14-ին տրվեց Իրավագիտության դպրոցի 2-րդ խմբի դասերի մեկնարկը: Բացման խոսքում Իրավագիտության դպրոցի տնօրեն Տիգրան Շադունցը նշեց, որ երկրորդ խմբի բացումն այսքան կարճ ժամանակահատվածում պայմանավորված էր բավականին մեծ հետաքրքրությամբ, որն առաջացրել է դպրոցը իրավագիտության ոլորտի մասնագետների և ոչ մասնագետների շրջանում: Երկրորդ խմբի առաջին վարպետաց դասը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ., դոցենտ Մանուկ Մուրադյանը, ով վարպետաց դասը վարեց «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո» թեմայի շրջանակներում:
Մանուկ Մուրադյանը իրավահամեմատական վերլուծության ենթարկեց 2005թ. և 2015 թվականների սահմանադրական բարեփոխումները, մասնավորապես՝ պետություն-հանրային իշխանություն եզրույթները մարդու իրավունքներով սահմանափակված լինելու տեսանկյունից: Ներկայացվեց Սահմանադրության սուբյեկտիվ և օբյեկտիվ եզրույթների բացատրությունը:
Փորձագետը նշեց նաև 2005թ. բարեփոխմամբ ներդրված Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության ինստիտուտի մասին, իսկ նոր բարեփոխումներով հստակ չեն կարգավորվում սոցիալական, տնտեսական և այլն իրավունքները: Մանուկ Մուրադյանը նաև ներկայացրեց նոր բարեփոխումների համատեքստում հիմնարար իրավունքների կառուցվածքը և այն, որ հիմնական իրավունքների հասցեատերը համարվում է հանրային իշխանությունը և հանրային իրավունքի կրողը մարդն է: Վարպետաց դասը մասնագետն ամփոփեց թեմային համապատասխան դեպքի վերլուծության միջոցով:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.