News

...

Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն Ռուսաստանի դեսպանատանը 19.04.2017


 Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Հանրային դիվանագիտության դպրոցի» երրորդ և չորրորդ խմբերի դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը: Պաշտոնական արարողությանը մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովը, Երևանում Ռուսաստանի գիտութան և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը, «Հանրային դիվանագիտության դպրոցի» և «Իրավագիտության դպրոցի» փորձագետներ, ունկնդիրներ և, իհարկե, դպրոցի շրջանավարտները:
Բացման խոսքով հանդես եկավ Երևանում Ռուսաստանի գիտութան և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, ով նշեց, որ «Հանրային դիվանագիտության դպրոցը» վերաճել է որակյալ կադրերի պատրաստման շատ լուրջ կառույցի և արդեն իսկ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում` ապահովելով ինչպես դպրոցի, այնպես էլ ունկնդիրների զարգացումը: 
«Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը, ով նախ շնորհավորեց ունկնդիրներին այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ: Հանրային դիվանագիտության դպրոցը մշակում, զարգացնում և իրականացնում է գլոբալ կառավարման հայեցակարգերն ու մեթոդները կրթական, տեղեկատվական և կորպորատիվ փափուկ ուժի բնագավառներում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում:
2016թ. գարնանը ստեղծված Հանրային դիվանագիտության դպրոցը հայ երիտասարդների շրջանում «փափուկ ուժի» մեխանիզմների գործնական կիրառման վառ ու դրական օրինակ է հանդիսանում: 
«Հանրային դիվանագիտության դպրոցն» իր գործունեության ընթացքում արդեն իսկ ունեցել է 200-ից ավել ունկնդիրներ, համագործակցում է 50-ից ավել որակավորված փորձագետների հետ, ովքեր հանդես են գալիս բովանդակալից վարպետաց դասերով: «Հանրային դիվանագիտության դպրոցը» պատրաստում է որակավորված կադրեր հանրային դիվանագիտության, փափուկ ուժի, գլոբալ կառավարման, իրավագիտության, որակի կառավարման, ծրագրավորման, մարքետինգի, ձեռնարկատիրության, PR-ի և հաղորդակցության բնագավառներում: Կադրերը ներգրավված են ընդհանուր համակարգում, որն իրենից ներակայացնում է կազմակերպությունների և կրթական կառույցների համալիր ցանց և տիրապետում է մարդկային ռեսուրսների մեծ բազայի: 2016թ. մայիսից մինչև 2017թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում անցկացվել են ավելի քան 189 միջոցառումներ: 
Հանրային դիվանագիտության դպրոցի կայացմանը զուգընթաց տրվեց նաև մի շարք նախագծերի մեկնարկ՝ «Հանրային դիվանագիտության և փափուկ ուժի» կուրս, «Գլոբալ կառավարման հոգեբանության» կուրս, «Ւրավագիտության դպրոց» Երևանում, «Ւրավագիտության դպրոց» Գյումրիում, «Ւրավագիտության դպրոց» Էջմիածնում, «Որակի կառավարման դպրոց»:

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովnվն էլ նշեց, որ նման դպրոցի գոյությունը շատ կարևոր նշանակություն ունի, ուստի իրենք աջակցել են ու կաջակցեն ու ամեն կերպ կխթանեն դպրոցի աշխատանքները: 
Ելույթներին հաջորդեց դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, բանախոսները շնորհավորեցին դպրոցի շրջանավարտներին ու մաղթեցին, որ դպրոցում ձեռք բերված գիտելիքները ծառայեն իրենց նպատակին ու լինեն ապագա ձեռքբերումների գրավականը: 
Միջոցառման ընթացքում Անդրեյ Իվանովը պատասխանեց ունկնդիրների կողմից տրված հարցերին արդիական թեմաների շուրջ։





Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.