News

...

Միսակ Մարկոսյան Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, Մաս 2, 04.04.2017

Իրավագիտության դպրոցի առաջին խմբի 11-րդ դասն անցկացվեց սույն թվականի մարտի 31-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Միսակ Մարկոսյանը: Վարպետաց դասի թեման էր` Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Նախօրոք պայմանավորվածության համաձայն վարպետաց դասը սկսվեց նախորդ դասին քննարկված իրական դեպքի վերաբերյալ դատախաղով: Վարպետաց դասի շրջանակներում վերը նշված թեմայի համատեքստումՄիսակ Մարկոսյանը քննարկեց հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով գողության դասակարգմանը: Մասնագետը տվեց հափշտակություն-գույքի ոչնչացում եզրույթների տարբերությունը և բացատրությունը: Այսպես`
· Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք,
· Շահադիտական նպատակով ձեռք բերված գույք,
· Ուրիշի գույքին տիրապետելը.
· Համապատասխանաբար մասնագետը բերեց օրինակներ:
Գողը գողից գողացավ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, այսինքն, սեփականատիրոջ կամքին հակառակ նրա տիրապետումից դուրս եկած գույք: Այս համատեքստում քննարկվեց նաև կաշառք տալը և այն գողանալը` սեփականատերը ինքնակամ հանցավոր գործարքի մեջ է մտնում երկրորդ անձի հետ, ումից կատարվում է հափշտակություն: Հետևաբար սա օրինական գործարք չի կարող համարվել և ենթարկվում է քր. օր.-ի 216 հոդվածին: Սա ևս սեփականության դեմ ուղղված հանցագործություն չէ և ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այստեղ , տուժողը պետությունն է: Մասնագետը քննարկեց նաև շահադիտական նպատակը որպես հափշտակության հատկանիշի համատեքստում: Հափշտակության դեպքում շահադիտական նպատակը նշանակում է, որ հանցանք կատարող անձը ցանկանում է իր հայեցողությամբ տնօրինել ուրիշի գույքը այն իրենը կամ այլ անձինը դարձնելու ձևով:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.