News

...

Գայանե Մարուքյան Գործարքների հասկացությունն ու դատական պրակտիկան, Մաս 2, 14.04.2017

ՀՀ Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ, ի.գ.թ., ԵՊՄՀ դոցենտ Գայանե Մարուքյանը սույն թվականի ապրիլի 14-ին Երևանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում անցկացրեց Իրավագիտության դպրոցի առաջին խմբի 14-րդ դասը: 
Վարպետաց դասի թեման էր՝ «Գործարքների հասկացությունն ու դատական պրակտիկան», Մաս 2:
Գայանե Մարուքյանը վարպետաց դասի առաջին մասում նշեց, որ ելնելով կնքված համարվելու և իրավունքների ու պարտականությունների առաջացման պահից` գործարքները լինում են կոնսենսուալ և ռեալ: Ըստ այդմ, կոնսենսուալ է այն գործարքը, որը կնքվում է կողմերի միջև համաձայնության դեպքում, համապատասխանաբար, ռեալ են այն գործարքները, որոնք կնքված են համարվում այ ն պահից, երբ տեղի է ունենում պայմանագրի առարկայի` գույքի հանձնում գործարքի մեկ մասնակցի կողմից մյուսին:
Եվս մեկ անգամ անդրադառնալով գործարքների էությանն ու հիմնական տեսանկներին, մասնակիցները փորձեցին արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում` հիմնվելով առանձին դեպքերի ուսումնասիրության վրա: Փորձագետը մասնակիցներին տրամադրեց գործարքների օրինակներ, որոնք հետագայում մանրակրկիտ վերլուծության ենթարկվեցին:
Փորձագետը անդրադարձ կատարեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.